«Վիկիլիքս»–ը հրապարակել է Վ. Օսկանյանի և Մարի Յովանովիչի հանդիպման մանրամասները
«Վիկիլիքս»–ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի՝ 2010թ. փետրվարի 25–ին Պետքարտուղարություն ուղարկված նամակագրությունն իր և Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպման մասին։
Ըստ հրապարակումների՝ հանդիպման ժամանակ Օսկանյանը Հայաստանի իշխանություններին քննադատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի համար։
Նրա կարծիքով Թուրքիայի հետ հարաբերությունները պետք չէր վերականգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից առաջ։
«Սկզբում ԼՂ հիմնահարցի կարգավորում, ապա միայն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում»,–ասել էր նա։
Նա զարմանք է հայտնել Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար որդեգրած սկզբունքների վերաբերյալ. «Նա դա արել է այնքան հրապարակայնորեն՝ միևնույն ժամանակ չպատրաստվելով հանրության բացասական արձագանքին»։
Վարդան Օսկանյանը նաև նշել է, թե հայ–թուրքական արձանագրությունները խոչընդոտում են Ղարաբաղի հիմնահարցի շուրջ համաձայնության գալուն՝ նշելով, որ եթե չլինեին հայ–թուրքական արձանագրությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհամաձայնվեր Ադրբեջանին հանձնել ԼՂՀ 5 շրջանները։
Հայաստանի նախկին ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ հայ–թուրքական արձանագրությունների վավերացման հետաձգումը կարող է բերել Թուրքիայի կողմից նոր պահանջների, ինչը միանշանակ անընդունելի կլինի Հայաստանի համար։