Քաղաքական

30.07.2022 15:53


Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, և դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը և իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են և նաև հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այլ այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Իշխանությունը նախապատրաստել է ընդհանուր քաղաքական, քարոզչական պլան, որը ենթադրում է որոշակի պարբերականությամբ տարբեր զինվորականների ձերբակալություններ, կալանավորություններ, դավաճանությունների դեպքերով այսպես կոչված բացահայտումներ և այլն: Այլ բան, որ այդ ձերբակալում, կալանավորումից հետո նրանց մի մասի խափանման միջոցը փոխվում է, մի մասը առհասարակ ազատ է արձակվում հանցակազմի բացակայության պայմաններում: Քանի որ այդ հրամանատարը նշանակվել է 2019 թվականին, դա այդպես է, առհասարակ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո պաշտպանության բանակի հրամկազմը 90 տոկոսով փոփոխությունների, վերադասավորումների է ենթարկվել:

Կոնկրետ այս գործով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ անմեղության կանխավարկածը չխախտելով, ամեն դեպքում իմ համար ակնհայտ է, որ իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, և դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը և իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են և նաև հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն և իշխանությունը զերծ մնա պատերազմի հետևանքների համար պատախանատվություն կրելուց։

Այս խորագրի վերջին նյութերը