Եմենի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ և տաս գրոհային
«Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ Եմենի կառավարական զորքերը, փորձելով հետ գրավել երկրի հարավում «Ալ քաիդայի» կողմից զավթած քաղաքները, սխալմամբ ռմբահարել են բնակելի շենքեր, ինչի հետևանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ և միայն 10 գրոհային։
«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ Եմենի անվտանգության ծառայության ներկայացուցչի տեղեկությունների համաձայն՝ կառավարական ռազմաօդային ուժերը մի քանի օդային հարավածներ են հասցրել Ջաար քաղաքում գտնվող գրոհայինների թաքստոցների ուղղությամբ։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ հարձակման ժամանակ Եմենի ռազմաօդային ուժերը գրոհայինների ամրությունների հետ մեկտեղ հարվածներ են հասցրել Ջաարա քաղաքի մի շարք թաղամասերի բնակելի շենքերին։ Օդային հարվածներ են եղել նաև Ջաարայի ոստիկանության բաժանմունքների և հիվանդանոցների ուղղությամբ, որտեղ նախընտրում են թաքնվել գրոհայինները, որտեղ, սակայն, գտնվում է և քաղաքացիական բնակչությունը։