Սրտի զոնդավորում կատարելուց հետո Մամիկոն Ասլանյանը վերադարձել է կալանավայր
Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։ Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Սիրելի´ հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց։
Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` ուշադրության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՔԿԾ և ՔԿՀ ղեկավարությանը, բոլոր աշխատակիցներին` սրտացավ վերաբերմունքի և իրենց ծառայողական պարտականությունները որակյալ կատարելու համար, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմին` օպերատիվ և սրտացավ վերաբերմունքի համար։
Փառք Աստծո, ինձ մոտ բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է»,-նշել է Ասլանյանը։