Աշխարհ

29.07.2022 18:21


Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, ներդրողները պնդում են՝ չկա թափանցիկություն. Պետդեպ

Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, ներդրողները պնդում են՝ չկա թափանցիկություն. Պետդեպ

Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ։

«Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, հատկապես այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատության համակարգը եւ օրենքի գերակայության հետ կապված հարցերը, գործող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխանելը։

Ներդրողները պնդում են, որ առողջապահության, կրթության, ռազմական, ուղղիչ եւ իրավապահ ոլորտները չունեն թափանցիկություն եւ նախկինում կաշառք կորզելու համար օգտագործել են ընտրովի կիրառում:

Պետք է փորձարկել նորաստեղծ հակակոռուպցիոն ինստիտուտների արդյունավետությունն ու անկախությունը։ Ոմանք մտահոգություն են հայտնել, թե արդյոք դատական եւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնյաներ օբյեկտիվ են ընտրվել։

Խնդիր է մնում հակակոռուպցիոն ինստիտուտների, իրավապահ եւ դատախազական մարմինների վրա քաղաքական դրդապատճառներով արտաքին ազդեցության հնարավորությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը