Լրահոս

29.07.2022 18:14


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ուսումնավարժության ժամանակ հրդեհ է բռնկվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ուսումնավարժության ժամանակ հրդեհ է բռնկվել

Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը