Աշխարհ

29.07.2022 13:58


Մոլդովայի իշխանություններն արգելել են Կիրկորովի մուտքն իրենց երկիր․ նրան օդանավակայանից ներս չեն թողել (տեսանյութ)

Մոլդովայի իշխանություններն արգելել են Կիրկորովի մուտքն իրենց երկիր․ նրան օդանավակայանից ներս չեն թողել (տեսանյութ)

Մոլդովայի իշխանություններն արգելել են Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ` ժամը 23:30-ին, արտիստը մասնավոր չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան, սակայն սահմանային հսկողությունում պարզ է դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող մուտք գործել երկիր։ Արդյունքում երգիչն ստիպված է եղել գիշերն անցկացնել օդանավակայանի VIP սրահում։

«Գործելով սահմանված կանոնադրության համաձայն՝ Մոլդովայի սահմանային ոստիկանությունը պարզել է, որ Ֆիլիպ Կիրկորովի կողմից պետական սահմանը հատելու թույլտվության պայմանները չեն պահպանվել»,-նման հայտարարություն է տարածել Մոլդովայի ոստիկանությունը։

Թե ինչ նպատակով է ռուսական էստրադայի աստղը ժամանել երկիր, դեռ չի հաղորդվում, քանի որ իրականում նա համերգներ ունի Ղրիմում։ Ըստ լուրերի՝ Ֆիլիպ Կիրկորովը պետք է մասնակցեր կորպորատիվ միջոցառման։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը