Աշխարհ

29.07.2022 19:15


Ռոնալդուի գործակալը բանակցում է «Սպորտինգի» հետ

Ռոնալդուի գործակալը բանակցում է «Սպորտինգի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցում է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հարցով, հաղորդում է The Athletic-ը։

Ռոնալդուն ցանկանում է խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։

Ռոնալդուն արձակուրդից և նախապատրաստական փուլը բաց թողնելուց հետո վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», բուժզննում է անցել և առայժմ մարզվում է անհատական ծրագրով։ Նա մանչեսթերյան ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին դարձյալ հայտնել է, որ չի ցանկանում մնալ թիմում, որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայում։

Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սպորտինգում», որը Պորտուգալիայի անցած առաջնությունում գրավել է երկրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ «Սպորտինգի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դեմ է Ռոնալդուի տեղափոխությանը։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Ռոնալդուն «Սպորտինգի» համակարգում հանդես է եկել 1997-2003 թվականներին, այնուհետև 6 տարի խաղացել է «Մանչեթեր Յունաթեդում», 9 տարի՝ Մադրիդի «Ռեալում», 3 տարի՝ Թուրինի «Յուվենտուսում», իսկ 2021-ի ամռանը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը