Քաղաքական

28.07.2022 14:23


Եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղի հարյուրավոր կովեր սատկելու վտանգի առաջ են․ գյուղում 15 օր է ջուր չկա․ Denge Ezdia (տեսանյութ)

Եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղի հարյուրավոր կովեր սատկելու վտանգի առաջ են․ գյուղում 15 օր է ջուր չկա․ Denge Ezdia (տեսանյութ)

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղերը հայտնվել են անելանելի վիճակում: Արդեն գրեթե 15 օր է գյուղերը խմելու ջուր չունեն։ Այս գյուղերում խմելու ջրի ցանց իսկզբանե չի եղել։ Խմելու ջուր գյուղացիները ունեցել են բնակավայրերի սկբզնամասի աղբյուրներից, որոնց դիմաց ընտանի կենդանիների համար խմոցներ է կառուցված։ Այս օրերին գյուղացիներն իրենց խմելու ջուրը մեքենաներով հասցնում են գյուղեր, իսկ կենդանիների հարցը անլուծելի է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք եզդիական համայքնային Denge Ezdia լրատվականից։

Ընտանի կենդանիները ստիպված են ջրի փոխարեն տիղմ խմել, որի պատճառով էլ շատ ընտանի կենդանիներ հիվանդանում են, որոշների անկումն անխուսափելի է։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե շարունակեն ջուր չտալ գյուղերին, ապա հարյուրավոր անասուններ կսատկեն կամ ստիպված պետք է լինեն կենդանիները շուկայականից էժան գներով վաճառել հարևան գյուղերին։

Denge Ezdia լրատվականի տեղեկություններով մարզային իշխանությունները այս գյուղերի ջրագիծ մտնող ջուրը այլ նպատակով են օգտագործում և հենց սրա հետ է կապված արդեն 15 օր գյուղերի ջրազրկման խնդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը