Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս իշխանությունների գիլիոտինն է․ Կոչուբաև (տեսանյութ)
«Մնացական Մարտիրոսյանի գնահատականը կարող է տրվել բացառապես իրավաքաղաքական փոփոխություններից հետո, քանի որ Մարտիրոսյանն այս իշխանությունների գիլիոտինն է, ինչ հրահանգներ ստանա, կյանքի է կոչում»,-այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ներկայացնելով Վահագն Վերմիշյանի նկատմամբ դատավորի ցուցաբերած վարքագիծը։
«Ի՞նչ էր ասել պարոն Վերմիշյանը, ասել էր՝ աթոռին, որտեղ ինքն է նստած, ամբաստանյալ է մահացել և խնդրեց բոլորին հոտընկայս հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը։ Մնացական Մարտիրոսյանի համար այն աստիճան վիրավորակա դիտարկվեց, որ առիթ հանդիսացավ՝ 10 ժամով Վահագն Վերմիշյանին դատական նիստերի դահլիճից հեռացնելու։ Այսինքն՝ դա նշանակում է ,որ Վահագն Վերմիշյանն այլևս չի վերադառնալու դատական նիստերի դահլիճ, որվհետև մեզ մնացել է հարցաքննել 4 ամբաստանյալի․ հանրագումարով, գուցե, մեկ ժամն էլ շատ լինի այդ հարցաքնությունների համար և փաստորեն Վահագն Վերմիշյանը մնաց առանց դատավարության։
Մնացական Մարտիրոսյանը շատ լավ էր հասկանում, որ 10 ժամ մեկուսացնել Վահագն Վերմիշյանին պրոցեսից, զրկում է սեփական դատավարությանը մասնակցելու իրավունքից։ Մինչև Վահագն Վերմիշյանը հայտարարեց, որ ոտքի կանգնել և հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը , Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և այդ ֆոնին, երբ Վերմնիշյանին դահլիճից դուրս բերեցինք, ինձ հատկապես հետաքրքրեց Մնացական Մարտիրոսյանի վարքագիծը , որին հետաքրքի ր չէր ինչ է կատարվում ամբաստանյակի հետ»,-ասաց Կոչուբաևը։
«Իհարկե դատավոր բառը Մնացական Մարտիրոսյանի համար շատ շքեղ բառ է, ապագայում մենք պարտադիր պետք է գնահատականի արժանացնենք Մարտիրոսյանի վարքագիծը»,-ասաց նա։

Աղբյուրը՝ yerevan.today