Քաղաքական

28.07.2022 12:52


Փոխվարչապետի ընդունարան տանող վերելակը մաշված է. այն փոխելու համար Կառավարությունը 21,5 մլն դրամ հատկացրեց

Փոխվարչապետի ընդունարան տանող վերելակը մաշված է. այն փոխելու համար Կառավարությունը 21,5 մլն դրամ հատկացրեց

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ հատկացնել փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու համար։

Նախագիծը ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը