Աշխարհ

28.07.2022 18:44


ԱՄՆ-ում կապկի ծաղկի ռեկորդային թվով նոր դեպքեր են հայտնաբերել մեկ օրում

ԱՄՆ-ում կապկի ծաղկի ռեկորդային թվով նոր դեպքեր են հայտնաբերել մեկ օրում

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են կապկի ծաղկի հիվանդության ռեկորդային թվով նոր դեպքեր՝ 1048: Հուլիսի 28-ին տվյալները հրապարակվել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ ԱՄՆ-ի տարածքում կա կապկի ծաղկով 4639 հիվանդացած: Դա ամենաբարձր ցուցանիշն Է աշխարհում: Երկրորդ տեղում Է Իսպանիան, որտեղ արձանագրվել Է 3738 ախտահարված:

Ինչպես հայտնել են ՀՎԿԿ-ի մամուլի ծառայությունում, հիվանդության հայտնաբերված դեպքերի աճի պատճառը, հավանաբար, «թեստավորումների ացկացման հնարավորությունների ընդլայնումն Է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը կապկի ծաղկի բռնկումը հայտարարել Է արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որն անհանգստություն Է հարուցում միջազգային մասշտաբով:

Կազմակերպության ղեկավարի տվյալներով՝ ներկայումս արձանագրված են վարակման ավելի քան 16 հազար դեպք 75 երկրներում և տարածքներում և մահվան հինգ դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը