Էրդողանի վերջին հայտարարություններն այն մասին, որ իրենք Հայաստանի առաջ դռները կբացեն միայն այն դեպքում, երբ Ադրբեջանն իր ցանկությունները բավարարի Հայաստանի հետ հարաբերություններում, հերթական անգամ փչացրեց Նիկոլ Փաշինյանի «թուրքական դրախտի» թեզը։
Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների (այս ձևակերպումը թութակի պես կրկնում են Նիկոլի «ուսապարկային» թիմակիցներ Ռուբեն Ռուբինյանը, Մարիա Կարապետյանը և մյուսները)։ Ասում է նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Հայաստանը «խաղաղության դարաշրջան» է թևակոխելու, տնտեսական հրաշք է լինելու, կյանքը դառնալու է մեղր։
Նիկոլն, իհարկե, խաբում է։ Ինչպես միշտ։ Թուրքիան նախապայմաններ, պահանջներ ունի, որոնց մասին Նիկոլը շատ լավ գիտի, և որոնց մի մասը նա արդեն բավարարել է, բայց իրեն հավատացողներին խաբում է, թե, իբր, նախապայմաններ չկան ու, իբր, հայ–թուրքական հարաբերությունները կախված չեն հայ–ադրբեջանականից։
Թուրքիայի նախագահի հայտարարությունը տեղ չթողեց Նիկոլին։ Ստելու տեղ։
Էրդողանն ասաց, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են և մինչև Ադրբեջանն իր ուզածը չստանա Հայաստանից (Ադրբեջանի ուզածն Արցախն է, ՀՀ «անկլավները», «Զանգեզուրի միջանցքը»), ոչ մի սահման էլ չի բացվելու։
Էրդողանի ասածը նաև այն մասին էր, որ Նիկոլը պետք է անի այն, ինչը խոստանում է անել կուլիսային զրույցներում։
Էրդողանի հայտարարությանը Փաշինյան Նիկոլը չի արձագանքել։ Ու չի էլ արձագանքի, քանզի ինքը շատ լավ գիտի, որ հանուն աթոռի ու սեփական կաշվի՝ որոշել է սպասարկել թուրք–ադրբեջանական օրակարգը։ Նիկոլը դրսի ուժերին, այդ թվում՝ մեր թշնամիներին, ասում է «այո» և փորձում ժամանակ ձգել։ Հիմա թուրքերն ասում են՝ մենք քեզ աջակցել ենք, և պարտքը հատուցմամբ է գեղեցիկ։
Ամփոփենք․ Նիկոլի «խաղաղության օրակարգը» նոր պատերազմի, պարտության ու նվաստացման օրակարգ է։ Նրա բոլոր թեզերն այս թեմայով «խուրդվել» են։ Ինքը չի կարող ներկայացնել Հայաստանն ու Արցախը։
Նիկոլը լեգիտիմ չէ անգամ պողոսների մոտ, էլ ուր մնաց հանրության լայն շրջանակների համար։
Էրդողանը փչացրեց Փաշինյանի «թուրքական դրախտը»

Հայկ Ուսունց