Մեկնաբանություն

28.07.2022 11:51


Պարտադիր կուտակային սուտը և պարտադրված թալանը (տեսանյութ)

Պարտադիր կուտակային սուտը և պարտադրված թալանը (տեսանյութ)

Մինչև վարչապետի աթոռին հայտնվելը Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել։ 2018–ի իշխանափոխությունից հետո նա չի արել այն, ինչ խոստացել էր ու արել է այն, ինչը խոստացել էր չանել։

Նիկոլի խոստումներից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակային թեմային էր վերաբերում։ Նա ասում էր, որ դեմ է դրան։ Հենց իշխանության եկավ, փոխեց իր տեսակետը։ Մինչդեռ նաև այդ պարտադիրի թեմայով էր «թունդ ընդդիմադիր» աշխատած տարիներին «աչոկներ» հավաքել։

«Դեմ եմ» շարժում էր ձևավորվել, որին միացել էր նաև Նիկոլն ու հանրահավաքային ելույթներ էր ունենում, թե բա՝ ես էլ եմ դեմ պարտադիրին։ Հետո 180 աստիճանով փոխեց իր տեսակետը։ Իրենց տեսակետները փոխեցին նաև «Դեմ եմ»–ի տարբեր անդամներ, որոնք այսօր կա՛մ իշխանության մեջ են, կա՛մ իշխանությանը կից հաճախորդներ։

Իշխանության գալուց հետո Նիկոլի համար նախկինների թողած այս մի «կոստյումն» էլ հարմար թվաց, ու նա այն հագավ։ Ինչպես որ արագաչափերի, տեսախցիկների, կարմիր կետագծերի ու այլ բաների դեմ խոսելուց հետո Նիկոլը հետո հակառակն արեց, այնպես էլ պարտադիր կուտակայինի մասով վարվեց։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն կրկին խաբեց ու հիմա նաև քաղաքացու գրպանն է մտնում, քանզի կուտակայինում հավաքված գումարների վատ կառավարման արդյունքում գումարները փոշիացվում են։

Միայն դոլար–դրամ ներկա հարաբերակցության արդյունքում քաղաքացիների կենսաթոշակայինի հաշիվները 20 տոկոսի չափ կորուստներ են կրել։

Ժամանակին երբ ներդրվում էր այս համակարգը, կային բազմաթիվ տեսակետներ այն մասին, որ կան ռիսկեր, կա թափանցիկության պակաս և այլն։ Այդ ամենը հաշվի չառան ու ներդրեցին այդ համակարգը, որը Նիկոլը խոստացել էր վերանայել, բայց պահպանեց։ Դա նշանակում է, որ Նիկոլը «քյար» ունի այդ ամենից, քանզի ինքն առանց «քյար» ոչ մի բան չի անում։

Եվ այսպես, քաղաքացին թալանվում է ոչ միայն այսօր՝ գումարներ հատկացնելով կուտակային հիմնադրամի անորակ կառավարիչներին, այլ նաև ապագայում, քանզի ոչ մի երաշխիք չկա, որ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո չի պարզվի, որ քաղաքացիների կուտակային հաշիվները փոշիացվել են։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը