«Ալ–Ջազիրա» հեռուստաընկերությունը փոխանցում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով դատավարությունը հետաձգվել է դատարանի առջև նրա կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։
Ավելի քան 30 տարի Եգիպտոսը ղեկավարող Մուբարաքի գործով առաջին դատավարությունը կայացել է օգոստոսի 3–ին Կահիրեում։ Մուբարաքը մեղադրվում է 2011թ. հունվար–փետրվար ամիսներին իր հրաժարականը պահանջող խաղաղ ցույցերն ուժի օգնությամբ ճնշելու համար։ Այդ ժամանակ անկարգությունների հետևանքով զոհվել է 850 մարդ և վիրավորվել է ավելի քան 6000–ը։ Եթե ապացուցվի մեղադրանքը, ապա Եգիպտոսի նախկին նախագահին մահապատիժ է սպասում։
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել փետրվարի 11–ին։ Նա իշխանությունը փոխանցել է Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդին, որը ներկայումս երկրի գլխավոր ղեկավար օրգանն է։
Մուբարաքի գործով դատավարությունը հետաձգվել է