Քաղաքական

27.07.2022 12:43


Մաթևոսյանը ստացել է 15 մլն աշխատավարձ, կնոջ աշխատավարձը տարեկան կազմել է 700 հզր դրամ, կանխիկ ունի 30000 հզր դոլար և 4000 եվրո․ 29–ամյա փոխվարչապետի ու նրա տիկնոջ ունեցվածքը

Մաթևոսյանը ստացել է 15 մլն աշխատավարձ, կնոջ աշխատավարձը տարեկան կազմել է 700 հզր դրամ, կանխիկ ունի 30000 հզր դոլար և 4000 եվրո․ 29–ամյա փոխվարչապետի ու նրա տիկնոջ ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25–ին մեկնել է արձակուրդ, վարչապետի լիազորությունները դրվել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա։

Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, թե 2021 թվականի ունեցվածքի վերաբերյալ ինչ հայտարարագիր են ներկայացրել Համբաձում Մաթևոսյանը և նրա տիկինը։

29–ամյա փոխվարչապետը Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանի ½ բաժնային սեփականատեր է, բնակարանը գնվել է 2017–ին։

Բանկային հաշվին ունի 7 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 20000 դոլար և 5 մլն դրամ։

Քանի որ մինչ փոխվարչապետի պաշտոնին նշանակվելը Մաթևոսյանը Արմավիրի մարզպետն էր, մարզպետարանից վարձատրվել է 12 մլն 780 հզր դրամ, Կառավարությունից՝ 2 մլն 710 հզր դրամ, այսինքն, տարեկան վարձատրությունը կազմել է 15 մլն 490 հզր դրամ։

Համբարձում Մաթևոսյանի տիկինը՝ Անի Բունիաթյանը, Կենտրոնի՝ 2017–ին ձեռք բերած բնականաի բաժնային մյուս սեփականատերն է, բանկային հաշվին հայտարարագրել է 50 000 հզր դրամ, կանխիկ հայտարարագրել է 30 500 դոլար, 4000 եվրո, ծագման աղբյուրը հանրայնացված չէ։

Չնայած հայտարարագրած գումարին, տարեկան վարձատրությունն ընդամենը 700 000 դրամ է․ նա «Լուսիտեք» ՍՊԸ–ից որպես վարձատրություն ստացել է 200 000 դրամ, աշխատում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում և որպես աշխատավարձ ստացել է 500 հզր դրամ։ Աշխատանքի անցել է 2021–ին, որովհետև 2020–ի տարեկան հայտարարգրում այդ մասին նշում արված չէ։

Հատկանշական է, որ առաջին հայտարարագիրը Մաթևոսյանի տիկինը ներկայարցել է 2018–ին և հենց այդ տարում նշել, որ բանկային հաշվին ունի 30 500 դոլար և 4000 եվրո։ Այդ տարվա հայտարարագրում աշխատավայր նշված չէ, գումարի ծագումը հանրայնացված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը