Աշխարհ

27.07.2022 19:20


Գերմանիայում կյանքի միջին տևողությունը 2019-2021թթ․ զգալիորեն նվազել է

Գերմանիայում կյանքի միջին տևողությունը 2019-2021թթ․ զգալիորեն նվազել է

Գերմանիայում կյանքի տևողությունը 2019-2021թթ․ զգալիորեն նվազել է, ինչը կապված է կորոնավիրուսային համավարակի ժամանակ մահերի անսովոր մեծ թվի հետ, տեղեկացնում է AP-ը:

Դաշնային վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ նորածին աղջիկների կյանքի տևողության ակնկալիքը անցյալ տարի կազմել է 83,2 տարի, իսկ տղաներինը՝ 78,2 տարի։ Սա 0,4 և 0,6 տարով պակաս է, քան 2019 թվականին։

«Այսպիսի զարգացման հիմնական պատճառը COVID-19-ի ալիքների ընթացքում մահացության անսովոր բարձր ցուցանիշներն են»,-ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Գերմանիայի բնակչության մեջ տարեցների համամասնության աճը հանգեցրել է վերջին 20 տարիների ընթացքում մահացությունների թվի աճի սպասելիքների, սակայն կյանքի սպասելի տևողությունը աճել է մինչ համավարակը, ասել են նախարարությունում:

Մինչև COVID-19-ի հայտնվելը մահացության ցուցանիշներն աճում էին տարեկան միջինը 1-2 տոկոսով, սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ 2020 թվականին մահացության դեպքերը 5 տոկոսով ավելի են եղել, իսկ անցյալ տարի՝ ևս 4 տոկոսով ավելի:

Վիճակագրական գրասենյակը հայտնել է, որ երկու տարվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության գրեթե 115 000 դեպք, մինչդեռ համավարակի նախազգուշական միջոցները կարող էին նվազեցնել այլ հիվանդություններից մահերը: Գերմանիայի բնակչությունը 83 միլիոն է կազմում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը