Աշխարհ

26.07.2022 21:00


Ռոնալդուի հետ բանակցությանը մասնակցում է նաև Ֆերգյուսոնը

Ռոնալդուի հետ բանակցությանը մասնակցում է նաև Ֆերգյուսոնը

«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ ժամանել է անգլիական ակումբի մարզաբազա։ Ֆուտբոլիստի հետ բանակցությանը հոլանդացի Էրիկ տեն Հագի հետ մասնակցում է նաև թիմի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը, հաղորդում է Sky Sports-ը։

Ակումբակիցների հետ առաջին հանդիպման համար «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա են ժամանել նաև թիմի նորեկներ, դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը և արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։

Ռոնալդուն բաց է թողել հուլիսյան նախապատրաստական փուլը՝ հրաժարվելով մեկնել Թաիլանդ և Ավստրալիա։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը