Հայաստանի հանրությունը վերջին երեք տարիներին համոզվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի տերտերական առոգանությամբ դասախոսություն կարդալու և բարեպաշտություն քարոզելու տակ իրականում թաքնված է նրա փարիսեցիական ու երկդիմի քաղաքականությունը, ինչպես նաև մարտնչող դիլետանտիզմը։
Ճիշտ է, Կենտրոնական բանկում աշխատած տարիներին էլ Տ. Սարգսյանն այդպիսին էր, բայց այդ ամենը շատերին տեսանելի չէր, քանի որ երկրի գլխավոր դրամատունը փակ կառույց էր և միայն մասնագիտական աչքն էր ֆիքսում, թե ով ով է և ինչն ինչոց է։
2008–ին, երբ «տիրացուն» վարչապետ նշանակվեց՝ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Շատ արագ պայթեցին բոլոր այն միֆերը, որոնք հյուսվել էին Տիգրան Սարգսյանի շուրջ։ Բացահայտվեց, որ «միամիտ» հայցքի տակ թաքնված է մեկը, ով հաջողացնում է մի կողմից խոսել թալանի անթույլատրելիության մասին, բայց մյուս կողմից՝ հանդիսանում է մեկ գիշերվա մեջ դրամը դոլարի նկատմամաբ արժեզրկելու գաղափարախոսներից ու, փաստացի, մտնում բոլորիս գրպանը։
Այս ընթացքում պայթեցին նաև վարչապետի փչած փուչիկները, որոնք մատուցվել էին ՀՀ քաղաքացիներին տարեկան միջինը 9% իրական տնտեսական աճի, աղքատության կրճատման, տարատեսակ միջազգային կենտրոնների ստեղծման և «բարեշրջիչ» այլ խոստումների տեսքով։ Զարմանալի է, որ այսքանից հետո նա դեռ շարունակում է մնալ իր տեղում։
Ի դեպ, վարչապետը տապալվեց նաև կադրային քաղաքականության հարցերում, բայց դա նրան չի խանգարում այսպես կոչված սիրելիների ցանկ ունենալ ու անկախ նրանց ցույց տված աշխատանքային արդյունքներից՝ պետության հաշվին խրախուսել այդ մարդկանց։
Տ. Սարգսյանի «լյուբիմչիկների» շարքին կարելի է դասել իր աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, ում կնոջ համար, ըստ մամուլի հրապարակումների, ստեղծվել է ֆինանսական օմբուդսմենի պաշտոնն ու բարձր աշխատավարձը։ Ստացվում է, որ հանրային գումարներով լավություն է արվում Տիգրանի Դավիթին, բայց նույն վարչապետըհեռուստաէկրաններից խոսում է հովանավորչության դեմ և կարևորում կոռուպցիայի վերացումը։
Վարչապետի սիրելիներից է նաև տխրահռչակ Ներսես Երիցյանը, ով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում աչքի ընկավ բացառապես հեքիաթներ պատմելով և խայտառակ արդյունքներով, սակայն փոխարենը պետական կառույցներից կիլոմետրերով հեռու ուղարկվելուն, հետ վերադարձվեց ԿԲ և այսօր Հայաստանի ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներից է։ Փաստորեն, Գյումրիում ծով «սարքող» նախկին նախարարին հարկատուներս պահում ենք, ինչ է թե նա վարչապետի «մարդն» է։
Ընդհանրապես ԿԲ–ի տիգրանսարգսյանական նեղ շրջանակից կամ, այսպես ասած, որջից դուրս եկածները յուրօրինակ սեկտանտներ են հիշեցնում։ Սեկտանտներ, ովքեր անկախ իրենց արհեստավարժության մակարդակից, մարդկային որակներից ու աշխատելու կարողությունից՝ պետության հաշվին տժժում են և հայտնվում բարձր պետական պաշտոններում։ Նմաններից է նաև Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում եզակի արժանիքներից է համարվում սեփական բնակարանի մոտակայքում գտնվող կրպակից առևտուր անելն ու այդ ամենը PR–շոուի վերածելը։
Էկոնոմիակի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանն էլ վարչապետի «թայֆայից» է համարվում ու դրա համար էլ շարունակում է իր անիմաստ գործունեությունը՝ չնայած այն հանգամանքին, որ որևէ էական օգուտ չի տվել երկրին, իսկ մասնագիտական կարողություններն էլ միջինից ցածր մակարդակի են։ Իբր Ֆինանսների նախարարությունը «հորով–մորով» էր արել, հիմա էլ ուղարկել են էկոնոմիկան «բարեշրջացնելու»։
Ինչպես հայտնի է, Հայաստանում վաղուց գործում է Զարգացման հայկական գործակալությունը, բայց քանի որ վարչապետն իր սիրելիներին ձգտում է յուղոտ տեղերում նշանակել և անարդյունավետ ձևով մսխել պետության ու տարբեր անհատների փողերը, ուստի ստեղծվեց նշյալ գործակալության համարյա նույն ֆունկցիաներն ունեցող կառույց՝ Ազգային մրցունակության հիմնադրամը, որի առաջին տնօրեն Բեկոր Փափազյանը, ով տիգրանական «կռուգի» տղա է համարվում, մի քանի միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում՝ այդ ամենի դիմաց հաջողացնելով ոչինչ չանել։ Հիմա այդ Բեկորին ուղարկել են մեկ այլ հիմնարկում «դառմայեդություն» անելու, իսկ նրա փոխարեն հիմնադրամի նոր տնօրեն է նշանակվել վարչապետական մեկ այլ ֆավորիտ՝ Արման Խաչատրանը, ով, ըստ տեղեկությունների, սեփական անձի ինքնահաստատումը պատկերացնում է աշխատակիցների (հատկապես իգական սեռի) հետ ստրկատերերին բնորոշ ոճով վարվելու տարբերակով և մարդկանց իրավունքները խախտելու միջոցով։ Նա իր նախորդի՝ Բ. Փափազյանի նման հիմա անում է նույն բանը, այսինքն՝ ոչինչ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանն էլ է վարչապետական կոհորտայի անդամներից, ու վերևների ձեռքում բավական հաջող գործիքի դեր է կատարում տնտեսական դաշտի վերաձևման առումով։
Ներկայացված մարդիկ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո գործող անձանց ոչ ամբողջական շրջանակն են կազմում։ Նրանց բոլորին միավորում է այն, որ կեղծ գիտունիկություն անելով, պետությանը ոչ մի օգուտ չտալով և երկրում քարը քարին չդնելով՝ հսկայական ֆինանսական միջոցներ են մսխում ու ՀՀ հարկատուներիս հաշվին բարգավաճում։
Ստացվում է, որ «ուսյալ–կրթյալ» իմիջի տակ թաքնված՝ ոմանք «քաղաքակիրթ» ձևով փոշիացնում են պետական միջոցները ու որպեսզի հանգիստ կարողանան այդ ամենը շարունակել՝ արհեստական թիրախներ են մատուցում ու փորձում շեղել հասարակության ուշադրությունն իրենց ձախողումներից։ Բայց մարդկանց արդեն դժվար է խոստումներով ու մութ ուժերի դավադրությամբ կերակրելը, ինչպես նաև դեմագոգիայով սեփական սխալները թաքցնելը։ Հետևաբար՝ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա, որպեսզի մեր երկրում վերջնականապես չվարկաբեկվի ու չարժեզրկվի գիտելիքի և արդիական մտածողության վրա հիմնված կառավարելու գաղափարը։ Գաղափար, որը շահագործեց այս վարչախումը՝ բոլշևիկյան մտածողությունը և «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը թաքցնելու նպատակով։
Վարչապետն ու իր «լյուբիմչիկները»
Հայաստանի հանրությունը վերջին երեք տարիներին համոզվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի տերտերական առոգանությամբ դասախոսություն կարդալու և բարեպաշտություն քարոզելու տակ իրականում թաքնված է նրա փարիսեցիական ու երկդիմի քաղաքականությունը, ինչպես նաև մարտնչող դիլետանտիզմը։
Ճիշտ է, Կենտրոնական բանկում աշխատած տարիներին էլ Տ. Սարգսյանն այդպիսին էր, բայց այդ ամենը շատերին տեսանելի չէր, քանի որ երկրի գլխավոր դրամատունը փակ կառույց էր և միայն մասնագիտական աչքն էր ֆիքսում, թե ով ով է և ինչն ինչոց է։
2008–ին, երբ «տիրացուն» վարչապետ նշանակվեց՝ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Շատ արագ պայթեցին բոլոր այն միֆերը, որոնք հյուսվել էին Տիգրան Սարգսյանի շուրջ։ Բացահայտվեց, որ «միամիտ» հայցքի տակ թաքնված է մեկը, ով հաջողացնում է մի կողմից խոսել թալանի անթույլատրելիության մասին, բայց մյուս կողմից՝ հանդիսանում է մեկ գիշերվա մեջ դրամը դոլարի նկատմամաբ արժեզրկելու գաղափարախոսներից ու, փաստացի, մտնում բոլորիս գրպանը։
Այս ընթացքում պայթեցին նաև վարչապետի փչած փուչիկները, որոնք մատուցվել էին ՀՀ քաղաքացիներին տարեկան միջինը 9% իրական տնտեսական աճի, աղքատության կրճատման, տարատեսակ միջազգային կենտրոնների ստեղծման և «բարեշրջիչ» այլ խոստումների տեսքով։ Զարմանալի է, որ այսքանից հետո նա դեռ շարունակում է մնալ իր տեղում։
Ի դեպ, վարչապետը տապալվեց նաև կադրային քաղաքականության հարցերում, բայց դա նրան չի խանգարում այսպես կոչված սիրելիների ցանկ ունենալ ու անկախ նրանց ցույց տված աշխատանքային արդյունքներից՝ պետության հաշվին խրախուսել այդ մարդկանց։
Տ. Սարգսյանի «լյուբիմչիկների» շարքին կարելի է դասել իր աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, ում կնոջ համար, ըստ մամուլի հրապարակումների, ստեղծվել է ֆինանսական օմբուդսմենի պաշտոնն ու բարձր աշխատավարձը։ Ստացվում է, որ հանրային գումարներով լավություն է արվում Տիգրանի Դավիթին, բայց նույն վարչապետը հեռուստաէկրաններից խոսում է հովանավորչության դեմ և կարևորում կոռուպցիայի վերացումը։
Վարչապետի սիրելիներից է նաև տխրահռչակ Ներսես Երիցյանը, ով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում աչքի ընկավ բացառապես հեքիաթներ պատմելով և խայտառակ արդյունքներով, սակայն փոխարենը պետական կառույցներից կիլոմետրերով հեռու ուղարկվելուն, հետ վերադարձվեց ԿԲ և այսօր Հայաստանի ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներից է։ Փաստորեն, Գյումրիում ծով «սարքող» նախկին նախարարին հարկատուներս պահում ենք, ինչ է թե նա վարչապետի «մարդն» է։
Ընդհանրապես ԿԲ–ի տիգրանսարգսյանական նեղ շրջանակից կամ, այսպես ասած, որջից դուրս եկածները յուրօրինակ սեկտանտներ են հիշեցնում։ Սեկտանտներ, ովքեր անկախ իրենց արհեստավարժության մակարդակից, մարդկային որակներից ու աշխատելու կարողությունից՝ պետության հաշվին տժժում են և հայտնվում բարձր պետական պաշտոններում։ Նմաններից է նաև Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում եզակի արժանիքներից է համարվում սեփական բնակարանի մոտակայքում գտնվող կրպակից առևտուր անելն ու այդ ամենը PR–շոուի վերածելը։
Էկոնոմիակի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանն էլ վարչապետի «թայֆայից» է համարվում ու դրա համար էլ շարունակում է իր անիմաստ գործունեությունը՝ չնայած այն հանգամանքին, որ որևէ էական օգուտ չի տվել երկրին, իսկ մասնագիտական կարողություններն էլ միջինից ցածր մակարդակի են։ Իբր Ֆինանսների նախարարությունը «հորով–մորով» էր արել, հիմա էլ ուղարկել են էկոնոմիկան «բարեշրջացնելու»։
Ինչպես հայտնի է, Հայաստանում վաղուց գործում է Զարգացման հայկական գործակալությունը, բայց քանի որ վարչապետն իր սիրելիներին ձգտում է յուղոտ տեղերում նշանակել և անարդյունավետ ձևով մսխել պետության ու տարբեր անհատների փողերը, ուստի ստեղծվեց նշյալ գործակալության համարյա նույն ֆունկցիաներն ունեցող կառույց՝ Ազգային մրցունակության հիմնադրամը, որի առաջին տնօրեն Բեկոր Փափազյանը, ով տիգրանական «կռուգի» տղա է համարվում, մի քանի միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում՝ այդ ամենի դիմաց հաջողացնելով ոչինչ չանել։ Հիմա այդ Բեկորին ուղարկել են մեկ այլ հիմնարկում «դառմայեդություն» անելու, իսկ նրա փոխարեն հիմնադրամի նոր տնօրեն է նշանակվել վարչապետական մեկ այլ ֆավորիտ՝ Արման Խաչատրանը, ով, ըստ տեղեկությունների, սեփական անձի ինքնահաստատումը պատկերացնում է աշխատակիցների (հատկապես իգական սեռի) հետ ստրկատերերին բնորոշ ոճով վարվելու տարբերակով և մարդկանց իրավունքները խախտելու միջոցով։ Նա իր նախորդի՝ Բ. Փափազյանի նման հիմա անում է նույն բանը, այսինքն՝ ոչինչ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանն էլ է վարչապետական կոհորտայի անդամներից, ու վերևների ձեռքում բավական հաջող գործիքի դեր է կատարում տնտեսական դաշտի վերաձևման առումով։
Ներկայացված մարդիկ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո գործող անձանց ոչ ամբողջական շրջանակն են կազմում։ Նրանց բոլորին միավորում է այն, որ կեղծ գիտունիկություն անելով, պետությանը ոչ մի օգուտ չտալով և երկրում քարը քարին չդնելով՝ հսկայական ֆինանսական միջոցներ են մսխում ու ՀՀ հարկատուներիս հաշվին բարգավաճում։
Ստացվում է, որ «ուսյալ–կրթյալ» իմիջի տակ թաքնված՝ ոմանք «քաղաքակիրթ» ձևով փոշիացնում են պետական միջոցները ու որպեսզի հանգիստ կարողանան այդ ամենը շարունակել՝ արհեստական թիրախներ են մատուցում ու փորձում շեղել հասարակության ուշադրությունն իրենց ձախողումներից։ Բայց մարդկանց արդեն դժվար է խոստումներով ու մութ ուժերի դավադրությամբ կերակրելը, ինչպես նաև դեմագոգիայով սեփական սխալները թաքցնելը։ Հետևաբար՝ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա, որպեսզի մեր երկրում վերջնականապես չվարկաբեկվի ու չարժեզրկվի գիտելիքի և արդիական մտածողության վրա հիմնված կառավարելու գաղափարը։ Գաղափար, որը շահագործեց այս վարչախումը՝ բոլշևիկյան մտածողությունը և «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը թաքցնելու նպատակով։
Կարեն Հակոբջանյան