Նիկոլ Փաշինյանի սրտի մարզպետը․ կրկնակի վթար՝ հարբած վիճակում
Նիկոլ Փաշինյանը սերվել է ՀՀՇ–ական միջավայրում, որտեղ կադրային հարցերում առաջնորդվում էին «թող պոլի փեդ լինի, միայն թե ՀՀՇ–ից լինի» սկզբունքով։
Հիմա նույն սկզբունքն է կիրառվում, պարզապես ՀՀՇ–ի փոխարեն օգտագործվում է ՔՊ–ն։ Եթե սրան ավելացնում ենք Նիկոլի լրացուցիչ՝ կադրային հարցերում առաջնորդվել բացառապես խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը, ապա պատկերն ամբողջական է դառնում։
Նիկոլն ու իր նշանակած պաշտոնյաների մեծ մասն աչքի են ընկնում փնթի, անգրագետ կառավարման որակներով։ Նաև՝ հաբռգածությամբ, թալանչիությամբ ու չտեսգյոռմամիշությամբ։
Նիկոլը պաշտոնի է նշանակում պատահական, ճանապարհ չանցած, հետագիծ չունեցող, կասկածելի ծագմամբ մարդկանց։ Դրանցից մեկը Գեղարքունիքի գործող մարզպետ Կարեն Սարգսյանն է։ Ըստ տարածված լուրերի՝ մինչև 2018–ի «թավշյան» սա Ռուսաստանում «մոյշիկությամբ»՝ ավտոների լվացմամբ է զբաղվել։ Երևի ջրերի հետ շփումը հաշվի առնելով է Նիկոլը սրան նշանակել սկզբում Գեղարքունի մարզի ջրային կոմիտեում աշխատանքի, ապա՝ վստահել ամբողջ Հայաստանի ջրային կոմիտեի ղեկավարությունը։
Հիմա սույն Կարենը Գեղարքունիքի մարզպետն է։ Ու քանի որ նա «պոլի փեդ է, բայց ՔՊ–ի պոլի փեդն է», ուստի հաբռգել է ու հարբած վիճակում ավտոմեքենա է վարում։
Շամշյանի էջից տեղեկանում ենք, որ Կարեն Սարգսյանը ոչ սթափ վիճակում վարել է «Մերսեդեսը» (դե թավշյա տղաներն ու աղջիկները հիմա «Մերսեդեսից» պակաս չեն վարում), Դիլիջանում դարձել ավտովթարի մասնակից, ապա շարունակել է վարել մեքենան ու վթարի մասնակից դարձել նաև Սևանի ավտոճանապարհին։
Պարզ է, որ սույն ՔՊ–ական մարզպետին ոստիկանները կարգի չեն հրավիրել Դիլիջանում, ինչն էլ հանգեցրել է նոր վթարի Սևանում։
Նիկոլն այս առումով էլ է խաբել պողոսներին, թե բա՝ ՀՀ պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր։ Նիկոլը կիսատ է արտասանել մտքինը, քանզի ամբողջական միտքն այս տեսքն ունի՝ «ՀՀ պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր, եթե նրանք ՔՊ–ական չեն ու անձամբ իմ հովանավորությունը չեն վայելում»։
Այս լկտի պաշտոնյան հարբած վիճակում ավտոեմեքենա է վարում ու վնաս տալիս ՀՀ այլ քաղաքացիների, բայց մի տեսակ լուռ են մարդու իրավունքների արևմտամետ/թուրքամետ պաշտպանները, լուռ են գրանտակեր «քաղաքացիականները», լուռ է քաղաքացիներին, իբր, սիրող ու նրանց առաջ խոնարհվող Նիկոլը, մինչդեռ եթե նախկինում նման բան լիներ, սրանք հետույքները կպատռեին, կպահանջեին մարզպետի հրաժարականը։ Հիմա այս կոնտինգենտը լուռ է, քանզի կա՛մ ինքն է դարձել պաշտոնյա, կա՛մ «քաղաքացիական» է աշխատում այլ լադի մեջ։ Ահա այսպիսի բաներ։

Հայկ Ուսունց