Լրահոս

25.07.2022 21:00


22-ամյա երիտասարդը տանը սեղանից բացահայտ հափշտակել է փողն ու փախել

22-ամյա երիտասարդը տանը սեղանից բացահայտ հափշտակել է փողն ու փախել

Հուլիսի 23-ին, ժամը 03.33-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.50-ից 03.20-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից՝ ննջասենյակի սեղանի վրայից, մի երիտասարդ բացահայտ հափշտակել է 65 000 դրամ և դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կողոպուտը կատարողի ինքնությունը: 22-ամյա երիտասարդը Պարոնյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նա ձերբակալվել է։

Այս խորագրի վերջին նյութերը