Աշխարհ

24.07.2022 11:19


Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է անհետացել. Ադրբեջանի ՊՆ

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է անհետացել. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողի անհետացման մասին։

«Հուլիսի 23-ին ցերեկային ժամերին պետական ​​սահմանի Քալբաջարի հատվածում անհետացել է ադրբեջանական բանակի ակտիվ զինծառայության զինծառայող Իբաև Քամիզ Մուբարիզ օղլուն։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ։ Անցկացվում է հետաքննություն»,-հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը