Կարծիք

22.07.2022 22:08


Կալանքը շատ բացառիկ խափանման միջոց է, որը կարող է ունենալ կոնկրետ հետևանքներ

Կալանքը շատ բացառիկ խափանման միջոց է, որը կարող է ունենալ կոնկրետ հետևանքներ

Միկա Բադալյանի կալանքը եղել է առաջին օրվանից ակնհայտ ապօրինի: Նման որոշում կարող էր կայացնել վերաքննիչ քրեական դատարանի հայտնի դատավոր, իսկ դրա շարունակությունն ապահովողները նրա գաղափարակիցները: Միկայի առողջական վիճակը ծանր է: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն անհապաղ արձագանքել է խնդրին, և բոլոր հիմքերը դրա վերացման ակնհայտ են բոլորի հանար:

Ասել եմ ու կրկին կասեմ՝ կալանքի ֆետիշացմանը պետք է վերջ տրվի: Կալանքը քաղաքական ընդդիմադիր հայացք ունեցողնորին ահաբեկելու գործիք չէ, մեկուսացնելու գործիք չէ, պատիժ չէ: Կալանքը շատ բացառիկ խափանման միջոց է, իսկ դրա չարաշահման ու ապօրինի կիրառման դեպքերը անխուսափելիորեն ունենալու են կոնկրետ հետևանքներ:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը