Քաղաքական

22.07.2022 20:09


Առաջարկել ենք դատարանին Միկա Բադալյանի կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով

Առաջարկել ենք դատարանին Միկա Բադալյանի կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով

Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ պաշտպանական կողմը մուտքագրել է Դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։

Առաջարկել ենք Դատարանին նաեւ վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։

Հորդորում ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին անհապաղ մակագրություն կատարել՝ անհապաղ դատական նիստ հրավիրելն ապահովելու համար, հակառակ դեպքում յույաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետեւանքներ։

Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը