Աշխարհ

22.07.2022 17:45


Անոմալ տապից ավելի քան 1,7 հազար մարդ է մահացել Իսպանիայում և Պորտուգալիայում

Անոմալ տապից ավելի քան 1,7 հազար մարդ է մահացել Իսպանիայում և Պորտուգալիայում

Իսպանիայի և Պորտուգալիայի ավելի քան 1,7 հազար բնակիչներ են մահացել օդի անոմալ բարձր ջերմաստիճանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին հրապարակվել Է կազմակերպության կայքում:

«Հարյուր հազարավոր մարդիկ են մահացել արտակարգ բարձր ջերմաստիճաններից վերջին տասնայակներում, իսկ տապի երկարատև շրջաններին հաճախ զուգադիպում են նաև անտառային հրդեհները: Այս տարի միայն Իսպանիայում և Պորտուգալիայում մենք արդեն դարձել ենք շոգ եղանակի պատճառով ավելի քան 1,7 հազար անհեթեթ մահվան վկաներ»,-ասված Է փաստաթղթում:

Կլյուգեի խոսքով՝ անառային հրդեհները «Եվրոպայի հարավից տարածվել են դեպի նույնիսկ Սկանդինավիայի հյուսիս»: Նա հիշեցրել Է, որ այս շաբաթ հրդեհները 41 տուն են ոչնչացրել Լոնդոնում, թեև «ամառային կիզիչ տապի սեզոնը» հասել Է սոսկ իր կեսին:

ԱՀԿ-ն իշխանության բոլոր ազգային և տեղական մարմիններին կոչ Է արել պատրաստվելու ջերմաստիճանային ռեկորդների: «Ապացուցվել Է, որ շոգի դեմ պայքարի գործողությունների օպերատիվ և համալիր պլանները փրկում են կյանքեր և բարձրացնում են հասարակության և մարդկանց կենսակայունությունն արտակարգ ջերմաստիճանների պայմաններում»,-ընդգծված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը