Աշխարհ

22.07.2022 19:45


Ռեժիսորներ Ռուսո եղբայրները պատմել են The Weeknd-ի հետ մյուզիքլ նկարահանելու ցանկության մասին

Ռեժիսորներ Ռուսո եղբայրները պատմել են The Weeknd-ի հետ մյուզիքլ նկարահանելու ցանկության մասին

Ռեժիսորներ Էնթոնին և Ջո Ռուսոները ցանկանում են մյուզիքլ նկարահանել կանադացի երգիչ The Weeknd-ի հետ: Եղբայրներն իրենց ցանկության մասին խոսել են Rolling Stone-ին տված հարցազրույցում։

Մյուզիքլը հիմքը կարող է լինել 2021 թվականին Super Bowl-ում The Weeknd-ի ելույթը։

«Ես կցանկանայի մյուզիքլ նկարել: Ճիշտն ասած, նախագծի մասին մենք արդեն զրուցել ենք մի քանի ժամանակակից արտիստների, այդ թվում՝ The Weeknd-ի հետ։ Կցանկանայի աշխատել մեկի հետ, ով ցանկանում է փորձարարական մյուզիքլ նկարահանել: Այն, ինչ նա արեց Super Bowl-ի ժամանակ, զարմանալի էր: Կուզեի դա տեսնել կինոյի ձևաչափով»,-Rolling Stone-ին տված հարցազրույցում ասել է Ջո Ռուսոն։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը