Քաղաքական

22.07.2022 00:36


Թուրքերը Արագածոտնի Արագածավան գյուղից ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել. մարզպետը հերքում է

Թուրքերը Արագածոտնի Արագածավան գյուղից ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել. մարզպետը հերքում է

Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին, տեղեկացնում է 168.am-ը:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` բնակիչներին կոչ անելով տներից դուրս չգալ:

***

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է թուրքերի՝ Արագածավան գյուղ մտնելու և հովիվներին գերի վերցնելու մասին լուրերը․

«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։

Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել եւս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը