Քաղաքական

21.07.2022 15:49


Իրավապահները հրաժարվում են որոնել մարտական դիրքից անհետացած զինծառայողին․ դին չկա, բայց սպանության հոդվածով քրգործ են հարուցել

Իրավապահները հրաժարվում են որոնել մարտական դիրքից անհետացած զինծառայողին․ դին չկա, բայց սպանության հոդվածով քրգործ են հարուցել

Իրավապահները հրաժարվում են որոնել բանակից անհետացած զինծառայող Վահե Մանուկյանին, դադարեցվել է մարտական դիքրից առևանգված կամ անհետացած զինծառայողի նկատմամբ հայտարարված հետախուզումը, իսկ հիմքը «սարքվել է» քրգործի հարուցման միջոցով:

Վայոց ձորի մարտական դիրքերից առևանգված զինծառայողի անհետանալու փաստի առթիվ շտապել է քրգործ կարկատել՝ սպանության հոդվածով՝ միանգամից ժխտելով գերեվարման վարկածը, ու առանց որոնելու զինծառայող Վահեին՝ Ադրբեջանում պահվող գերիների շարքերում: Մինդեռ 2021թ․ նոյեմբերի 12-ին Վահեի անհետացումը Վայոց ձորի սահմանային դիրքերից՝ գերեվարման դասական օրինակ է, սրա մասին ընտանիքից բացի նաև ծառայակիցներն են պնդել:

Ըստ էության ՀՀ կառավարությունը այդ քայլով Ադրբեջանին լուրջ ժեստ է արել. նոր գերիներ չեն փնտրվելու հակառակորդի մոտ, դրանով երաշխավորվում է նաև Սուրեն Պապիկյանի ռեյտինգը. Այսինքն՝ չի պախարակվելու հայկական սահմանների անվտանգությունը պաշտպանող իշխանությունը, մարդիկ նորից սարսափով չեն պատմի, մի նոր գերու մասին, պարզապես քննություն կտարվի սպանության հոդվածով:

Հիշեցնենք, Վահե Մանուկյանը Գլաձոր համայնքից էր, ծառայակցի խնդրանքով բարձրացել էր քիչ հեռու՝ ուսապարկը վեցնելու համար, ընդ որում քայլել էր կնոջ հետ հեռախոսով խոսելով, բայց բլրից իջնելիս անհետացել էր ճանապարհին՝ աջ թե ձախ ուղղությամբ է իջել, բացահայտել չի հաջողվել:

Ուշադրություն. Հարուցված է քրգործ սպանության հոդվածով, բայց չկա դիակ, հայտնաբերված չեն սպանության հետքեր և առհասարակ ոչ մի տվյալ առկա չէ՝ 33- ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի սպանությունը վկայող հանգամանքի մասին:

Այս և մնացած բոլոր հարցերին Վահե Մանուկյանի քրգործով ՔԿ քննիչ Դավիթ Նավասարդյանը Yerevan.Today-ին չտվեց ոչ մի պարզաբանում, գերադասեց պահել իբրև նախաքննական գաղտնիքի շահը, հետևաբար այս պատճառաբանությամբ էլ մինչ օրս Քննչական կոմիտեն քողարկում է գործի քննությունը, ներգրավված չէ ոչ մի կասկածյալ, չկան մեղադրյայլներ ու կասկածելի հանգամանքներում է հոդվածը վերավորկավորվել: Հայտնի չէ՝ արդյոք հետախուզական տարվե՞լ են աշխատանքներ զինծառայողին ՀՀ տարածքում որոնելու և թշնամու կողմից առևանգման կամ գերեվարման վարկածներն ստուգելու ուղղությամբ, փաստացի կոծկվում է ամեն ինչ՝ իրավապահների անգործությունից մինչև քաղաքական շահ հետապնդող ենթադրյալ գործողություն:

Փաստացի Վահե Մանուկյանի անհետանալը՝ մարտական դիրքից թաքցվել էր ի սկզբանե.. Չմոռանանք, առաջինն այդ մասին բարձրաձայեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ ամբիոնից՝ հարց ուղղելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին, բայց նախարարը պատասխան չուներ: Հետո Yerevan.Today-ը հրապարակեց մանրամասներ՝ դիրքից անհետացած զինծառայողի ընտանիքի միջոցով:

Հիշեցնենք, սա պատերազմից հետո խաղաղության պայմաններում զինվորի անհետացման երկրորդ նույնանման հանելուկային դեպքն էր՝ նույն տարում: Աբսուրդ է՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողն առևանգվում կամ անհետանում է ծառայության վայրից ու դրա պատասխանատուն ոչ հրամանատարն է, ոչ էլ բանակը, ավելին՝ զինվորն անհետանում է ու այդ մասին հանցավոր կերպով լռում է պաշտպանության գերատեսչությունը, աղմկում են միայն լրատվամիջոցները, ընդ որում երկու դեպքում էլ ի սկզբանե քրգործն հարուցվում է դասալքության հոդվածով և մեղադրյալ են ճանաչվում ոչ թե նրանց հրամանատարները, այլ հենց անհետացած զինծառայողները:

Ավելի վաղ, Վահե Մանուկյանի անհետացումից ամիսներ առաջ՝ 2021թ․ մայիսին խաղաղության պայմաներում առաջինը բանակից անհետացավ շարքային զինծառայող Նարեկ Մկրտչյանը:

Ուշագրավ է, որ շուրջ 2 տարի վարվող տարվող քննության ընթացքում այնդպես էլ Նարեկի գործով չեն ներգրավվել կասկածյալներ ու այլ մեղադրյալները, միայն անհետացած զինծառոյողին է մեղադրանք առաջադրվել: Նարեկ Մկրտչյանը 19 տարեկան է, անհետացել էր Գեղարքունիքի դիքերից՝ թշնամու զորքի հայկական սուվերեն տարածք ներխուժման մայիսյան օրերին:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը