Լրահոս

21.07.2022 15:25


Երևանի Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը սակրավորները վնասազերծել են

Երևանի Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը սակրավորները վնասազերծել են

Հուլիսի 21-ին, ժամը 09։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, տեղում վնասազերծել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը