Լրահոս

20.07.2022 17:07


Խարբերդ գյուղում ավտոցիստեռն է այրվել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Խարբերդ գյուղում ավտոցիստեռն է այրվել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է
Այսօր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։
Մասնավորապես, ժամը 13:31-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի այրվել է «GAZ-53» մակնիշի բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը:
Հրդեհի հետևանքով վարորդը (Է. Ղ.) ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել 14:07-ին:

Այս խորագրի վերջին նյութերը