Լրահոս

05.09.2011 11:20


Բաթումիում ջրի ծորակից նավթ է հոսում

Ինչպես հայտնում է «Новости–Грузия» թերթը, Բաթումիի գյուղերից մեկում՝ Բարցախանայում, ծորակից խմելու ջրի հետ նավթ է հոսում:

Բանն այն է, որ ջրատար խողովակի վերանորոգման աշխատանքների ժամանակ հաճախ ջրի մատակարարումը դադարեցվում է, և ջրատար համակարգ է թափանցում տարածքում գտնվող վթարված նավթամուղի նավթը:

Արդեն 3 օր է՝ բնակչությունը մնացել է առանց խմելու ջրի և ստիպված անձրևաջուր է օգտագործում: Դատախազությունը կատարվածի առթիվ ձերբակալել է «Բաթում ջուր» ընկերության տեխնիկական գծով տնօրենին։ Նշվում է, որ ընկերության ղեկավարությունը Վրաստանում չէ:

Այս խորագրի վերջին նյութերը