Լրահոս

20.07.2022 10:38


Գեղարքունիքում Honda-ն բախվել է կովին և հայտնվել դաշտում, կա 5 վիրավոր, կովը սատկել է

Գեղարքունիքում Honda-ն բախվել է կովին և հայտնվել դաշտում, կա 5 վիրավոր, կովը սատկել է

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում Honda Elison մակնիշի ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր անասունի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։

Հարվածի արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ կովն էլ սատկել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Գավառի հիվանդանցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գավառի թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, մինչև գազաբալոնի ամբողջությունը պատվի, քանի որ ավտոմեքենայի գազաբալոնից արտահոսք էր սկսվել։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը