Հայաստանյան իշխանություններն Արցախը դարձրել են առևտրի առարկա․ կգա մի պահ, որ այլևս Սյունիք էլ զինվորներ չեն ուղարկի․ արցախցի պատգամավոր․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Մենք այլեւս դադարել ենք մեր գործողությունները կատարել ըստ հայաստանյան իշխանությունների հայտարարությունների, որովհետեւ մի հայտարարություն ավել կամ պակաս՝ որեւէ բան չի փոխում եւ չի փոխելու։ Իրենք հստակ ընտրել են իրենց ճանապարհը, եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից արդեն իսկ հայաստանյան իշխանությունները հրաժարվել են Արցախի Հանրապետությունից եւ հստակ իրենց ուղին բռնած՝ գնում են առաջ՝ Արցախն ուղղակի դարձրած առեւտրի առարկա։ Որեւէ հայտարարություն, որ արվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, մեզ համար անսպասելի եւ զարմանալի չէ, հակառակը՝ այն օրինաչափ է այս իշխանությունների պարագայում»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա, անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ասաց․ «Առաջին հայացքից թվում է, թե արտառոց որեւէ բան չկա, այսինքն՝ խոսում է այն բաներից, ինչի մասին մենք գիտեինք՝ զորակոչ չկա Հայաստանի Հանրապետությունից, եւ Արցախի պաշտպանության բանակը համալրվում է զուտ Արցախում կատարվող զորակոչով։ Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ վերջերս ադրբեջանական կողմը շատ է խոսում զորքերն Արցախից հանելու մասին եւ անընդհատ բոլոր հանդիպումների ժամանակ շոշափում է այդ թեման՝ պահանջելով, որ հայկական կողմը կատարի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, որը, ըստ Ադրբեջանի, չի կատարվում»։
Պատգամավորը կարծում է՝ այստեղ ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները որեւէ հակափաստարկ չունեն, այսինքն՝ տրամաբանություն ունեցող ցանկացած անձ՝ անգամ ոչ քաղաքական դեմք, կարող է հասկանալ եւ հակադարձել, որ նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունն ընդամենը հրադադարի հայտարարություն էր։ Սակայն հենց առաջինն այն խախտեց Ադրբեջանը՝ չվերադարձնելով գերիներին։ Ավելին՝ 2 տարի անց պահանջում է 4 հազարից ավելի անհետ կորած ադրբեջանցի գերիների։ Թե ինչ հիմքով է պահանջում՝ անհասկանալի է, չնայած այս իշխանությունների դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Իրենց ուղղակի պետք է հակադարձեր հայկական կողմը, որ 90-ականներին Հայաստանը հակամարտող կողմ չի եղել։
«Պատահական չէր Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը։ Այս ամենի հիմքն այն էր, որ հանգստացներ ադրբեջանական կողմին՝ ասելով, որ, գիտեք, մենք մեր պարտավորությունները ձեր հանդեպ կատարել ենք, եւ հայաստանյան զինվորները բոլորը վերադարձել են ՀՀ։ Արմեն Գրիգորյանն ինքն իր խոսքի մեջ անընդհատ նշում է՝ ինչքանով որ մենք ենք տեղյակ, ինչքանով որ մեզ տեղյակ են պահել Արցախի կառավարությունից։ Այսինքն՝ ցույց է տալիս, որ ուղիղ կապ չունեն Արցախի հետ, ինչը եւ իրականում հենց այդպես է։ Այսօր Արցախի եւ Հայաստանի պետական ինստիտուտները, ազգային ժողովները բացարձակ որեւէ շփում ու կապ չունեն միմյանց հետ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորն ընդգծում է՝ հայաստանյան իշխանությունները մեկ հարվածով երկու նապաստակ են որսում։ Հանգստացնում են ոչ միայն ադրբեջանցի գործընկերներին, այլեւ Հայաստանում բնակվողներին են ցույց տալիս՝ հանգիստ լինեն, որ այլեւս իրենց երեխաներն Արցախ չեն գնալու։ Եթե այս տրամաբանությամբ շարունակեն, զարմանալի չի լինի, որ կգա մի պահ, որ այլեւս Սյունիք էլ զինվորներ չեն ուղարկի։
Ի՞նչ արձագանք կհաջորդի Արցախից այս հայտարարության հետ կապված։ «Արցախում իշխանությունները եւ ընդդիմությունն Արցախի հիմնախնդրի շուրջ ունեն նույն տեսակետը, նայում են նույն ուղղությամբ եւ ունեն նույն կարմիր գծերը։ Այսինքն՝ այն հիմքով, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական։ Մեր բոլորի գործողությունները պետք է բխեն այդ գաղափարից։ Կոնկրետ ընդդիմությունը եւ, մասնավորապես, մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է։ Եթե մեր կուսակցության մեջ առաջ լինում էին քննարկումներ, որտեղ ես հակված էի եւ առաջարկում էի, որ այլեւս պետք է հույսը կտրել հայաստանյան իշխանություններից եւ հասկանալ, որ իրենց որեւէ բան ստիպել, պարտադրել, համոզել հնարավոր չէ, պետք է շրջանցել ուղղակի այդ իշխանություններին եւ փորձել ունենալ սեփական դիվանագիտական հարաբերությունները, սկզբում դա ֆանտաստիկ եւ անհավանական էր թվում, որովհետեւ անսովոր էր՝ ունենալ հայկական իշխանություն եւ չկարողանալ հայկական իշխանություններով կատարել հայանպաստ քայլեր։ Բայց այսօր բոլորս ենք եկել այդ մտքին, որ ոչ թե պետք է վայնասուն բարձրացնենք ամեն իրենց հայտարարությունից կամ քայլից հետո, այլ պետք է ունենանք մեր հստակ գործողությունները, եւ երեւի թե ինչ-որ տեղ ուշացել ենք։ Ամեն դեպքում, որոշումը կա՝ ինքնակազմակերպվելու եւ հստակ գործողություններ կատարելու այդ ուղղությամբ։ Ասեմ, որ արդեն իսկ մենք փորձում ենք մեկնարկել նման գործողություններ։ Շատ չեմ խոսի այդ մասին, բայց հուսով եմ, որ դա մեզ հաջողվելու է, որովհետեւ նստել ու սպասել, որ մի օր մեր ժողովուրդը հասկանալու է, թե ինչ է իր հետ կատարվում, եւ այդ թմբիրից դուրս կգա, գուցե դա լինի, բայց երբ՝ չգիտեմ։ Սակայն գիտեմ, որ այդ ընթացքում մենք անընդհատ կորցնելու ենք»»։