Աշխարհ

19.07.2022 20:40


Մեծ տոնակատարություն․ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին հարսանիք կանեն

Մեծ տոնակատարություն․ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին հարսանիք կանեն

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պատրաստվում են մեծ հարսանեկան տոնակատարություն կազմակերպել։ People-ի եւ TMZ-ի աղբյուրները հաղորդում են, որ դա հարսանեկան արարողություն կլինի, ոչ թե մեղրամիս:

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են անցած շաբաթվա վերջին՝ Լաս Վեգասում։

«Մենք արեցինք դա։ Սերը հիասքանչ է։ Սերը բարի է։ Եվ, պարզվում է, սերը համբերատար է։ Անցած գիշեր մենք թռավ Վեգաս, չորս այլ զույգերի հետ միասին կանգնեցինք փաստաթղթերի հերթում: Բոլորս նույն բանն էինք ցանկանում, որպեսզի աշխարհը մեզ ճանաչի որպես զույգ»,-գրել է Ջենիֆեր Լոպեսն իր On the JLo կայքում հրապարակված նամակում:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը