Քաղաքական

19.07.2022 16:44


Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը․ Ալի Խամենեի

Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը․ Ալի Խամենեի
«Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը»: Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում, հայտնում է իրանական Իսնա լրատվամիջոցը։
«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,-ասել է Խամենեին։

Էրդողանը պաշտոնական այցով Իրան է մեկնել երեկ։ Այսօր նա հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան, որտեղ կկայանա եռակողմ հանդիպում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա

Այս խորագրի վերջին նյութերը