Մեկնաբանություն

19.07.2022 12:47


Նիկոլը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջը

Նիկոլը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջը

Նիկոլ Փաշինյանը կուլիսային հանդիպում խնդրեց Էրդողանից ու հրապարակավ մերժվեց։ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, եթե իրագործվեն Ադրբեջանի պահանջները և բավարարվեն Թուրքիայի նախապայմանները։ Նիկոլն ակնհայտորեն դրական է արձագանքել Էրդողանի ասածներին, քանզի հակառակ պարագայում Թուրքիան չէր հարաբերվի Հայաստանի հետ, Ռուբինյան Ռուբենն էլ իրեն «վաժնի պերոսնի» տեղ դնելով, վիզը ջայլամի պես ձգելով ու դեմքին լուրջ արտահայտություն տալով հարցազրույցներ չէր տա։

Թուրք–ադրբեջանական գլխավոր նախապայմաններն ու պահանջները հետևյալն են՝

1.Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս,

2.թուրք–ադրբեջանական զույգին տրամադրել «Զանգեզուրի միջանցքը», որն ըստ Ալիևի՝ պետք է ունենա նույն կարգավիճակն, ինչ Լաչինի միջանցքը,

3.պետականորեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,

4․ճանաչել հայ–թուրքական սահմանն՝ ըստ Կարսի պայմանագրի։

Բացառությամբ «Զանգեզուրի միջանցքի», մյուս բոլոր կետերով Նիկոլն ամեն ինչ անում է թուրք–ադրբեջանական զույգին գոհացնելու համար։

Բացի վերը նշվածից կան նաև դետալային նախապայմաններ, որոնցից մեկի բավարարման մասին այսօր հայտարարեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ այս տարվա սեպտեմբերից հայաստանյան ժամկետային զինծառայողներն այլևս Արցախում չեն ծառայելու։ Բացի այդ՝ հայաստանյան ԶՈՒ առանձին ստորաբաժանումներ կրկին սեպտեմբերին դուրս կբերվեն Արցախից։ Այսպիսով ՀՀ իշխանությունները պաշտոնապես ու վերջնականորեն հրաժարվում են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու գործառույթից։ Դե ֆակտո այդպես էր 2020–ի նոյեմբերի 9–ից հետո, հիմա արդեն հրապարակավ ու պաշտոնապես է Նիկոլը ձեռքերը լվանում Արցախից ու արցախահայության ճակատագիրը դնում ռուս–թուրք–ադրբեջանական «բազառների» տակ՝ դրանով իսկ խախտելով ՀՀ անկախության հռչակագիրը։

Արցախից ՀՀ զորքերի դուրս բերումը և Արցախ զինակոչիկներ չուղարկելը եղել է Ալիևի պահանջը, և Նիկոլ Փաշինյանն այս պահանջը ևս կատարում է ու դա նույնպես մտնում էր թուրքական նախապայմանների մեջ (թե բա՝ չկան նախապայմաններ)։ Դե իսկ թուրքական գլխավոր նախապայմանը՝ Արցախի գոնե մի քանի տարածքի հանձնում Ադրբեջանին, Նիկոլը ոչ թե բավարարել է, այլ պլանը գերակատարել է՝ 9 շրջան հանձնելով Ադրբեջանին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը