Սպիտակցի Հայկոն կառավարական առանձատանը կազմակերպված հավաքույթի ժամանակ երգել է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարական առանձնատանը պատգամավորների համար նախարձակուրդային հավաքույթ-խնջույք է կազմակերպել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի ՔՊ-ական պատգամավորներից, հյուրերի թվում են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Տեղեկացանք, որ վարչապետի հրավերքին մասնակցածները ոչ թե քաղաքական կամ պետության հետ կապված հարցեր են քննարկել, այլ խոսել են 8-րդ գումարման խորհրդարանի մեկամյա աշխատանքների մասին, ամփոփել մեկ տարին, ներկայացրել, թե սեպտեմբերին ով ինչ առաջարկով է պատրաստվում օրենսդիր աշխատանքի գնալ:
«Ժողովուրդ» օարթերթին հայտնի դարձավ, որ երեկոյին հատուկ կենացասացներ չեն եղել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է մեկ-երկու անգամ կենաց խմել, մյուսները, այսպես ասած, ազատ ոճի մեջ ժամանց են ապահովել՝ մի մասը՝ սուրճ-թեյ, մի մասը՝ «խորովածային», մի ուրիշ մասն էլ «նարդի խաղալու» ֆորմատի մեջ են շփվել մեկմեկու հետ:
Մեզ փոխանցեցին նաեւ, որ երեկոն անցել է երաժշտական մթնոլորտում. պաշտոնյաների համար երաժշտական մի քանի խմբեր են երգել, այդ թվում՝ նաեւ Հայկ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, որի որդին, ի դեպ, ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին»: