Կարծիք

18.07.2022 21:34


Մտածելու լրջագույն իրողություններ

Մտածելու լրջագույն իրողություններ

ԵԱՀԿ խորհրդարանական 29-րդ Վեհաժողովն / հուլիսի 1-7/ ամբողջությամբ նվիրված էր Ռուսաստանի դատապարտմանն ու նրա դեմ պատժամիջոցների խստացմանը։

Թուրքիան և Ադրբեջանն աներևակայելի կրքով, բաց քվեարկությամբ կողմ էին քվեարկում բոլոր հակառուսական բանաձևերին / իրականում այլ բանաձևեր չկային էլ/։

Մեր պատվիրակությունը` բարձրաձայ հիմնավորմամբ․ վեհաժողովում Արցախի հիմնահարցի և ՀՀ անվտանգային խնդիրները կույր և խուլ շրջանցում, կրկնակի ստանդարտներ, ․մերժեց մասնակցել քվեարկություններին։

ԵԱՀԿ Մինսի խմբի եռանախագահական ձևաչափի վերագործարկման մեր առաջարկները՝ ձայն բարբառո անապատի․․․ Անգամ ԱՄՆ պատվիրակությունն էր լուռ, երբ օրեր առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում իր նոր համանախագահողի՝ Լորա Հոքլանի նշանակման մասին։

Երեկ ռուսական բոլոր առաջատար լրատվամիջոցներն՝ իբրև ձեռքբերում գովազդում էին Սոչի- Ստամբուլ 600 տեղանոց զբոսանավային կանոնավոր երթուղու մեկնարկը։ Նավամատույցում մի՜ հրճվանք, մի՜ ուրախություն․․․

ՀՀ ԱԳՆ սակավախոս հայտարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարարը՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Միաժամանակ, ավելի ճիշտ՝ զուգահեռ, Եվրամիության հովանու և ողջույնների ներքո ընթանում է Հայաստան-Անկարա երկխոսոթյունը։ Այս համատեքստում վերջին միամիտը պետք է լինել բաժանելու միմյանցից և չհասկանալու թուրքական և ադրբեջանական շահերի կատարյալ համընկնումը։

Եվ հենց այս իրողությունն է թույլ տալիս ադրբեջանցիներին խրոխտ բարձրաձայնել, որ հարցերը ԵՄ շրջանակներում լուծված են․ ի՜նչ ԵԱՀԿ Մինսկի խումբ․․․։

Թուրքական լոբբինգը բացահայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում սփյուռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արվում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփյուռքի դասական կառույցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարելը այս հանգրվանի արարներից մեկն է․․․

Այս քաոսն ու անկումը, ազգային շահերի աղետալի ոտնահարումը, որի ամենօրյա արձանագրողն ենք, պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությամբ, այլև ՀՀ Արտաքին քաղաքականության սնանկությամբ, վարչախմբի դիլետանտությամբ ու ՀՀ իստաբլիշմենտ սողոսկած գործակալական ցանցով, ներազգային իմունիտետի կազմակերպված ջախջախումով․․․ /ի վերջո պետության ոչ պատահական, ծրագրավորված ինստիտուցիոնալ կազմաքանդումով/։

Վաղը Թեհրանում կայանալու է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Օրերս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի Երևան այցը Երևան աննախադեպ էր, բնականաբար՝ ոչ սովորական և ոչ պատահական։

Այս ոչ սովորական, ճակատագրական և պատմական խճապատկերում կամ ավելի շուտ՝ սեղմվող օղակի միջավայրում շատ սովորական երկու հարց․

-որտե"ղ է Հայաստանը, և՝

-ո՞վ է պաշտպանում նրա շահը։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը