Քաղաքական

18.07.2022 21:23


Չեմ բացառում, որ ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի այցը Երևան կապված է իմ գալու հետ. Նարիշկին

Չեմ բացառում, որ ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի այցը Երևան կապված է իմ գալու հետ. Նարիշկին

«ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան կարող է և կապված լինել իմ այցի հետ, սակայն իմ Երևան գալը ոչ մի կապ չունի դրա հետ»,-Երևանում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման դեպքում։ Այս մասին Երևանում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Նարիշկինի խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:
«Ռուսաստանը, մեր արտաքին հետախուզության ծառայությունը ինչ ձևաչափով էլ աշխատենք մեր հայ գործընկերների հետ, ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք փոխգործակցել»,-նշել է Նարիշկինը։
Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով:
Բացի այդ, դեռևս նախորդ տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, հայտնել էր, որ իշխանությունները արտաքին հետախուզության ծառայություն կձևավորեն հինգ տարվա ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը