Պակիստանի Սինդ և Պենջաբ գավառներում տեղի ունեցած խոշոր ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 88–ի։ Այս մասին հայտնել է Պակիստանի տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավար Զաֆար Կադիրը։
Նրա խոսքերով՝ այս պահին տարերքից տուժել է երկրի ավելի քան 8 մլն բնակիչ, ավելի քան 200 հազար մարդ էլ տարհանվել է աղետի վայրից։
Կադիրը նաև ընդգծել է, որ ջրհեղեղի հետևանքների վերացման և անհայտ կորածների փնտրման աշխատանքներին մասնակցում են նաև Պակիստանի բանակի և ՄԱԿ–ի ուժերի ստորաբաժանումները։
Հիշեցնենք, որ Պակիստանի արևելյան և հարավային որոշ շրջաններ ներառած ջրհեղեղի պատճառը անդադար թափվող հորդ անձրևներն են, որոնց հետևանքով ափերից դուրս են եկել տեղի գետերը։
Պակիստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 88–ի