Եթե քաղաքացին ունի առողջական խնդիր, կալանքը կարող է վերածվել մահապատժի
Մի քանի օր է` հասարակությունը քննարկում է ողբերգական դեպքը, որը տեղի ունեցավ դատարանի դահլիճում: Կասկածելի, ոչ վտանգավոր մեղադրանքով կալանավորված անձը դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղավ, եւ դա առիթ դարձավ, որ մարդիկ ուշադրություն դարձնեն, թե ինչու են համատարած կալանք սահմանում, մանավանդ` քաղաքական հայացքների ու խոսքի համար: Մենք զրուցել ենք փաստաբան Արամ Օրբելյանի հետ:
«Կալանքը` որպես պատժատեսակ, չպետք է կիրառվի: Եթե դիտարկենք զուտ հանրային քննարկումները սոցիալական մեդիայում, ապա կտեսնենք, որ կան հետևյալ ֆորմուլայով ձևակերպումներ, այսինչ անձն արեց այսինչ քայլը, սակայն դեռևս կալանավորված չէ: Սա անընդունելի երևույթ է, անձը չպետք է կալանքի տակ պահվի նման պատճառներով: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրում էին այն բանի համար, որ նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է մի բան, որը, ըստ քննչական մարմինների, դիտարկվել է որպես հանցագործություն: Ո՞րն է առհասարակ կալանքի նպատակը: Նպատակն այն է, որ եթե կատարվել է հանցագործություն, պետք է նրան կալանավորեն, որպեսզի նա չխուսափի պատասխանելուց և քննությունից չթաքնվի: Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները դիտարկենք հանցագործություն, ապա դրան խոչընդոտելու օբյեկտիվ պատճառներ ընդհանրապես գոյություն չունեն, քանի որ արդեն իսկ կա տվյալ նյութի ձայնագրությունը, և ամեն ինչ արձանագրված է: Կարելի էր պարզապես մարդուն ստորագրությամբ ազատ արձակել, նա սերիական մարդասպան չէր, նրա գործած հանցանքն այն հանցանքը չէր, որի համար պետք է նա կալանավորվեր: Սա խոսում է այն մասին, որ կալանքն ակնհայտ պատժամիջոց է»,-նշում է փաստաբան Արամ Օրբելյանը:
Նրա խոսքով` դժվար է ասել` կալանքի կիրառումը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ, սակայն գործի հետ կապված` կան լրջագույն խնդիրներ: «Մենք տեսնում ենք, որ կալանքը դիտարկվել է պատիժ, այլ ոչ թե խափանման միջոց: Մենք ականատես ենք լինում դեպքերի, թե ինչպես են մարդուն կալանավորում, որպեսզի նա չմասնակցի ավագանու նիստերին, տեսնում ենք, թե ինչպես են մարդուն կալանավորում նրա հասարակական-քաղաքական գործունեությունը սահմանափակելու համար, օրինակ` հենց նույն Ավետիք Չալաբյանը: Կա խնդիր նաև, որն այլ ֆունդամենտալ հարթակում է: Եթե քաղաքացին պետության հոգածության ներքո է, ապա պետությունը պետք է կրի պոզիտիվ պարտականություն տվյալ անձի անվտանգության համար: Եթե անձն ունի առողջական խնդիր, պետք է հասկանալ` կալանավորումն անձի հետ համատեղելի՞ է, թե՞ ոչ: Չի կարելի կալանավորումը դարձնել պատժամիջոց: Եթե քաղաքացին ունի առողջական խնդիր, այն կարող է վերածվել մահապատժի»,-իր խոսքը եզրակափակեց Արամ Օրբելյանը:

Աղբյուրը՝ hraparak.am