Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները
Գործող ռեժիմի կողմից ընդդիմախոսների անօրինական ձերբակալությունները և դրանց հաջորդած էլ ավելի անօրինական կալանավորումները քաղաքական հետապնդման կլասսիկ փորձեր են, որոնք կանխակալ բայցերով այս կամ այն կերպ շաղկապվում են Քրեական օրենսգրքի՝ պատահականության սկզբունքով ընտրված հոդվածներով:
Նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան ազատ խոսքի, քաղաքական ազատությունների, խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների ծրագրված սահմանափակում, որոնք շղարշվում են սին քրեական գործերով:
Դրանք ցավոք արժենում են մարդկային կյանքեր, որոնք անվերականգնելի ու անհամաչափելի են ստեղծված իրավիճակում:
Երեկ, դատական նիստի դահլիճում Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից հետո,ծանր առողջական վիճակով հիվանդանոց է տեղափոխվել ապօրինի կալանավորված Նարեկ Մանթաշյանը, այնուհետեւ կրկին հետ են տեղափոխել ՔԿՀ: Ու սա, ի դեպ, կալանավորման ընթացքում նմանատիպ 3-րդ դեպքն է: Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները, ՔԿՀ-ում անհրաժեշտ դեղորայք եւ պայմաններ չկան: Այս ամենը, սակայն որևէ կերպ չի հուզում ենթադրյալ արդարադատություն իրականացնողներին, ովքեր կարծես օրենքի ծառայելու երդման փոխարեն հավատարմության երդում են տվել:
Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները
Գործող ռեժիմի կողմից ընդդիմախոսների անօրինական ձերբակալությունները և դրանց հաջորդած էլ ավելի անօրինական կալանավորումները քաղաքական հետապնդման կլասսիկ փորձեր են, որոնք կանխակալ բայցերով այս կամ այն կերպ շաղկապվում են Քրեական օրենսգրքի՝ պատահականության սկզբունքով ընտրված հոդվածներով:
Նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան ազատ խոսքի, քաղաքական ազատությունների, խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների ծրագրված սահմանափակում, որոնք շղարշվում են սին քրեական գործերով:
Դրանք ցավոք արժենում են մարդկային կյանքեր, որոնք անվերականգնելի ու անհամաչափելի են ստեղծված իրավիճակում:
Երեկ, դատական նիստի դահլիճում Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից հետո,ծանր առողջական վիճակով հիվանդանոց է տեղափոխվել ապօրինի կալանավորված Նարեկ Մանթաշյանը, այնուհետեւ կրկին հետ են տեղափոխել ՔԿՀ: Ու սա, ի դեպ, կալանավորման ընթացքում նմանատիպ 3-րդ դեպքն է: Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները, ՔԿՀ-ում անհրաժեշտ դեղորայք եւ պայմաններ չկան:
Այս ամենը, սակայն որևէ կերպ չի հուզում ենթադրյալ արդարադատություն իրականացնողներին, ովքեր կարծես օրենքի ծառայելու երդման փոխարեն հավատարմության երդում են տվել:
Հռիփսիմե Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջից