Լրահոս

16.07.2022 23:00


Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 5 մեքենաներ. կան վիրավորներ

Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 5 մեքենաներ. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ 2-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկն էլ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը