Լրահոս

16.07.2022 12:42


Արմավիրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա տան բետոնե պարսպին և բռնկվել. կա տուժած

Արմավիրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա տան բետոնե պարսպին և բռնկվել. կա տուժած

Հուլիսի 16-ին, ժամը 01:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա տան բետոնե պարսպին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը