Լրահոս

15.07.2022 18:01


Սպանություն՝ Երևանում. կրծքավանդակի հատվածում դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սպանություն՝ Երևանում. կրծքավանդակի հատվածում դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, և քաղաքացին վիրավոր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Դանակահարության վայրից բավական հեռավորության քննիչները ցայտաղբյուրի մոտ հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր, իսկ բավականին հեռու՝ բարձրահարկ շենքի մոտ գտնվող հետիոտնի համար նախատեսված մայթին՝ գլխարկ և արնանման հետքեր։

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը եղել է կրծքավանդակի ձախ մասին։

Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ պարզել են, որ սպանվածը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Խ-ն էր։

Այս խորագրի վերջին նյութերը