Ռուբեն Մելքոնյան. «Թուրքական կողմը հետ ու առաջ է անում»
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքական ամբիոնի դասախոս, «Նորավանք» հիմնադրամի բաժնի վարիչ Ռուբեն Մելքոնյանը «Փաստարկ» ակումբում ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում այս տարվա ընթացքում նկատվել է որոշակի աշխուժություն, որը պայմանավորված է նաև «ֆուտբոլային» դիվանագիտությամբ։ Ռ. Մելքոնյանը հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը պայմանավորել է նաև ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրման փաստով.
-ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվել է մի անձ, ով հայտնի է իր պրոհայկական կողմնորոշումով և մինչև նախագահ դառնալը չի թաքցրել իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Բնական է, որ թուրքական հմուտ դիվանագիտությունը, հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է իր տարբեր խողովակներով էլ ավելի ակտիվացներ հայ-թուրքական հարաբերությունները,-ասել է բանախոսը։
Ըստ թուրքագետի, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն ուղեկցվում է նաև նախապայմանների «պատերազմով», երբ հայկական կողմը բազմիցս հայտարարում է, որ կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, իսկ թուրքական կողմն առաջ է մղում մի քանի նախապայմաններ.
-Իմ դիտարկումներն ինձ թույլ են տալիս ասել և պնդել, որ շատ հաճախ թուրքական կողմը այդ նախապայմանները հետ ու առաջ է անում և, կախված իր շահերից, առաջին պլան է մղում դրանցից որևէ մեկը։