Լրահոս

03.09.2011 12:17


Պան Գի Մունը Թուրքիային և Իսրայելին կոչ է արել բարելավել հարաբերությունները

Պան Գի Մունը Թուրքիային և Իսրայելին կոչ է արել բարելավել հարաբերությունները

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիային և Իսրայելին կոչ է արել բարելավել հարաբերությունները և ընդունել «Ազատության նավատորմի» վրա գրոհի կապակցությամբ ՄԱԿ–ի կողմից ընդունված զեկույցի հանձնարարականները։

«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Իսրայելն ու Թուրքիան կբարելավեն հարաբերությունները։ Երկու պետություններն էլ շատ կարևոր են տարածաշրջանի համար։ Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության պատճառով»,–Ավստրալիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Կանբերայում հայտնել է Պան Գի Մունը։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել ՄԱԿ–ի հատուկ հանձնաժողովի զեկույցը։

Հիշեցնենք, որ «Ազատության նավատորմի» վրա գրոհի առնչությամբ ՄԱԿ–ի հատուկ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո Թուրքիան երկրից վտարել էր Իսրայելի դեսպանին և սառեցրել երկու պետությունների միջև եղած բոլոր ռազմական համաձայնագրերը։

Այս խորագրի վերջին նյութերը