Լրահոս

15.07.2022 15:17


Թալինում բախվել են 03-ն ու 05-ը․ կան վիրավորներ

Թալինում բախվել են 03-ն ու 05-ը․ կան վիրավորներ

Երեկ, հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Թալին քաղաքի Քոթանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Սուրեն Մ․-ի վարած VAZ 2103 մակնիշի և 63-ամյա Բաղդասար Տ.-ի վարած VAZ 2105 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 05-ի ուղևորներ՝ 31-ամյա Լիաննա Ս․-ն և 9-ամյա Լուսինե Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը