Լրահոս

15.07.2022 16:07


Հայաստանում ջերմաստիճանը հասնում է +39…+42–ի․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հայաստանում ջերմաստիճանը հասնում է +39…+42–ի․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մարզերում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին, 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-12 մ/վ արագությամբ:

Արցախում հուլիսի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս խորագրի վերջին նյութերը