Քաղաքական

14.07.2022 23:13


Խաչիկ գյուղի բնակիչը գնացել է «Ջաղացի ձոր» կոչվող տարածք՝ բոխի հավաքելու, որտեղ 3 ադրբեջանցի նրան տեղափոխել են Նախիջևան

Խաչիկ գյուղի բնակիչը գնացել է «Ջաղացի ձոր» կոչվող տարածք՝ բոխի հավաքելու, որտեղ 3 ադրբեջանցի նրան տեղափոխել են Նախիջևան

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ով ըստ իր եղբոր՝ 2022թ. հունիսի 6-ի ահազանգի՝ տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022թ. հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը